Աշխատանքի հայտարարություն - Հանրային կապերի/հաղորդակցության մասնագետ
ՊԱՇՏՈՆ
Հանրային կապերի/հաղորդակցության մասնագետ:
ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ
Ոչ լրիվ աշխատաժամանակ՝ շաբաթական 20 ժամ, մասամբ հեռավար:
ԴԻՄԵԼՈՒ/ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐ
Բոլոր թեկնածուները, որոնք կհամապատասխանեն պահանջներին:
ԱՇԽԱՏԱՆՔԻ ՆԿԱՐԱԳԻՐ
Շեն ԲՀԿ-ն փնտրում է հանրային կապերի և հաղորդակցության փորձառու մասնագետի, որը կազմակերպության նպատակներն ու փիլիսոփայությունը տարբեր հարթակներում կներկայացնի հասարակությանը, պոտենցիալ շահառուներին, դոնորներին, կամավորներին և ծրագրերի շահագրգիռ կողմերին:
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Շեն ԲՀԿ գործունեությունը շահառուների և գործընկերների հնարավորինս լայն շրջանակին հասանելի դարձնելուն ուղղված «Հասարակայնության հետ կապերի» (PR) պլանի մշակում,
- Շենի կայքի և սոցիալական ցանցերի էջերի վարում, ակտիվության խթանում, ակտիվության վերլուծություն և հաշվետվությունների կազմում,
- Բովանդակության մշակում Շենի կայքի և սոցիալական ցանցերի էջերի համար` թարմացնելով ընթացիկ ծրագրերի և գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը,
- Լրատվամիջոցների հետ աշխատանք (մամլո հաղորդագրությունների կազմում, Շենի միջոցառումների լուսաբանման կազմակերպում)
- Հասարակայնության հետ կապերի պլանով նախատեսված այլ աշխատանքների իրականացում (օրինակ՝ տեղեկատվական թերթիկների, բուկլետների, տարեկան հաշվետվությունների պատրաստում, միջոցառումների կազմակերպում, և այլն):
ԱՆՀՐԱԺԵՇՏ ՈՐԱԿԱՎՈՐՈՒՄ
- Բարձրագույն կրթություն հաղորդակցության, լրագրության կամ այլ համապատասխան բնագավառում,
- Համապատասխան աշխատանքային փորձ (ցանկալի է ՀԿ ոլորտում),
- ՍՄՄ գերազանց ունակություններ,
- Հայերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն,
- Ստեղծագործականություն,
- Պատասխանատվության բարձր զգացում:
ԴԻՄԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
Այս պաշտոնի համար դիմելու համար խնդրում ենք ուղարկել ձեր ինքնակենսագրական տվյալները հետևյալ էլ. փոստին՝ info@shen.am;
Նամակի վերնագրում խնդրում ենք նշել պաշտոնի անվանումը: Միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի: