«Համագործակցության հմտություններ և համագործակցությունը որպես բիզնես հաջողության բանալի» պրակտիկ դասընթաց/ սեմինար

Հուլիսի 16-ին և 30-ին «Պտղաբուծության շուկայի զարգացում Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» ծրագրի շրջանակներում Գեղարքունիքի  և Վայոց Ձորի մարզերում գործող մարքեթինգային խմբերի համար անցկացվեց պրակտիկ դասընթաց՝ «Համագործակցության հմտություններ և համագործակցությունը որպես բիզնես հաջողության բանալի» վերնագրով: Դասընթացներին Գեղարքունիքի մարզից մասնակցեց  20, իսկ Վայոց ձորից՝ 13 ֆերմեր: Դասընթացների ժամանակ  մասնակիցներին ներկայացվեց  ինչ է իրենց ներկայացնում համագործակցությունը, ինչով է տարբերվում համագործակցությունը մրցակցությունից, որոնք են առավելությունները և թերությունները, ներկայացվեց համագործակցության մի շարք օրինակներ: Մասնակիցների համար ներկայացվեց նաև մի քանի ոգևորիչ համագործակցության օրինակ ինտերնետ տիրույթից: