(IFAD) Չորացման համար նախատեսված լոլիկի սածիլների աճեցման տեխնոլոգիայի ուսուցում
2019թ. մարտի 15-ին Լոռու մարզի Մեծ Այրում համայնքում տեղի ունեցավ գործնական դասընթաց՝ «Չորացման համար նախատեսված լոլիկի սածիլների աճեցման տեխնոլոգիայի ուսուցում » թեմայով: Շեն ԲՀԿ կողմից տրամադրվեց բարձրորակ սերմեր, սածիլների աճեցման համար նախատեսված տորֆաբուսահող և թաղարամաններ: Շենի գյուղատնտես-փորձագետի կողմից մանրամասն ներկայացվեց ջերմոցի պայմաններում սածիլների ցանքսի և մշակության առանձնահատկությունները, կատարվեց ցանքս: Դասընթացներին մասնակցեցին համայնքի «Այրում սոցիալական հիմնադրամի» ներկայացուցիչներ: