Պտղատու ծառերի և խաղողի վազերի էտ, այգիների վաղ գարնանային խնամք»

Փետրվարի 22-ին  «Շեն» ԲՀԿ «Պտղաբուծության ներառական արժեշղթաների խթանումը Հայաստանում, Վրաստանում, Ղազախստանում և Մոլդովայում» ծրագրի շրջանակում Տավուշի մարզ Կոթի համայնքի «Սահմանապահ հողագործ» կոոպերատիվի 10 անդամների և հետաքրքրված այլ ֆերմերների համար  տեղի ունեցավ գործնական դասընթաց «Պտղատու ծառերի և խաղողի վազերի էտ, այգիների վաղ գարնանային խնամք» թեմայով:Մասնակիցների տնամերձ և սեփականաշնորհված այգիներում «Շեն» ԲՀԿ-ի գյուղատնտես փորձագետը ներկայացրեց տարածաշրջանի   պտղատու և խաղողի այգիների էտի և վաղ գարնանային խնամքի աշխատանքների փաթեթը, կիսվեց  փորձով և պատասխանեց մասնակիցների հարցերին: