Գործնական դասընթաց նվիրված ջերմատանը սածիլման աշխատանքներին

Հոկտեմբերի 1-ին Գեղարքունիքի մարզի Գեղամասար և Փամբակ համայնքներում Համապարփակ աջակցություն Հայաստանի գյուղական լեռնային շրջանների կայուն   տնտեսական զարգացմանը ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ  համայնքների կոոպերատիվների անդամների և հետաքրքրված ֆերմերների համար գործնական դասընթաց «Պրակտիկ դասընթաց ջերմոցի հողի նախապատրաստում սածիլումից առաջ և սածիլում» թեմայով:

Շենի գյուղատնտես-փորձագետը ներկայացրեց ջերմատան հողի տեղաձևման, տնկման խտության և բաժակների  պատրաստման մի քանի տարբերակներ: Այնուհետև դասընթացի վերջում կատարվեց լոլիկի և վարունգի թաղարների տնկում: Դասընթացին մասնակցեցին 17 ֆերմերներ: