Կոոպերատիվների և սննդամթերքի ընկերությունների միջև առևտրային կապերի հաստատման առաջին քայլերը
2017 թ. օգոստոսի 17-ին Վայոց ձորի մարզի «Մեգա Արարատ» եւ «Ալ Վկուս» սննդամթերքի վերամշակման ընկերությունները այցելեցին 6 կոոպերատիվների ֆերմերներ, որոնք ընդգրկված են ԵՄ կողմից ֆինանսավորվող տարածաշրջանային զարգացման՝ «Համապարփակ աջակցություն Հայաստանի գյուղական լեռնային շրջանների կայուն տնտեսական զարգացման» ծրագրի մեջ: Առաջին ընկերությունը արտադրում է տարբեր բուսական թեյեր, որոնք օգտագործում են Սյունիքի և Վայոց Ձորի մարզի վայրի բուսատեսակներ: «Մեգա Արարատ»-ի տնօրենը ներկայացրեց իր ընկերությունը և վայրի հավաքի հումքի տեսակներ, որ ֆերմերները կարող են առաջարկել իրենց ընկերությանը: «Ալ Վկուսը» արտադրում է մի շարք մրգային չրեր: Երկու ընկերություններում էլ այցելուները նախնական համաձայնություն ձեռք բերեցին կոնկրետ խոտաբույսերի և մրգերի մատակարարման վերաբերյալ: Վարդենիսի եւ Սիսիանի ենթաշրջանները ներկայացնող 6 կոոպերատիվներից այս ընկերություններ էին այցելել 30 ֆերմեր: