Այցելություն պահածոների գործարան և մրգի չորացման փոքր արտադրամաս
Ս․թ․ օգոստոսի 18-ին HEKS-EPER- ի կողմից ֆինանսավորվող «Վայոց Ձորի եւ Գեղարքունիքի մարզերում այգեգործության զարգացման միջոցով գյուղական տնային տնտեսությունների կենսապահովման բարելավում» ծրագիրը կազմակերպել էր ճանաչողական այց Արմավիրի մարզ 14 շահառու ֆերմերների համար: Այցելության նպատակն էր ծանոթանալ մրգերի եւ բանջարեղենի վերամշակման տեխնոլոգիաներին Պռոշյանի պահածոների գործարանում (գյուղ Արմավիր) և Հացիկ գյուղում գտնվող մրգերի չորացման փոքր արտադրամասում: Բացի տեխնոլոգիական պրոցեսների հիմունքներին ծանոթացումից ծրագրի շահառու գյուղացիները Պռոշյանի պահածոների գործարանի հետ համագործակցության նախնական պայմանավորվածություն ձեռք բերեցին մթերման պատասխանատուի հետ: