Սեմինար «Լոլիկի և վարունգի մշակությունը ջերմատնային տնտեսություններում» թեմայով
Ս․թ․ հուլիսի 28-ին Գեղամասար համայնքում տեղի ունեցավ սեմինար «Լոլիկի և վարունգի մշակությունը ջերմատնային տնտեսություններում» թեմայով, որը կազմակերպվել էր նույն համայնքի, ինչպես նաև Արեգունի եւ Փամբակ գյուղերի գյուղացիների համար։ Շեն-ի փորձագետ Կարեն Գաբրիելյանը ներկայացրեց լոլիկի եւ վարունգի ժամանակակից և ավանդական մշակման մեթոդները: Միջոցառմանը ներկա էին 22 մասնակիցներ: Սեմինարը կազմակերպվել էր Եվրամիության կողմից ֆինանսավորվող «Համապարփակ աջակցություն Հայաստանի լեռնային գյուղական շրջանների կայուն տնտեսական զարգացմանը» ծրագրի շրջանակներում: