Օրգանական ծիրանի փառատոն

Հուլիսի 1-ին «Ծիրանի Այգի» ՍՊԸ Շենիկի օրգանական այգում տեղի կունենա Օրգանական ծիրանի փառատոն: Փառատոնի կազմակերպիչներն են «Ծիրանի Այգի» ՍՊԸ-ն եւ «Շեն» հասարակական կազմակերպությունը՝ Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնության (ՕԳԱՆ) ծրագրի դրամաշնորհառուները: ՕԳԱՆ ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության կողմից և համաֆինանսավորվում ու իրականացվում  Ավստրիայի զարգացման գործակալության կողմից:

Այս յուրահատուկ իրադարձության ընթացքում այցելուները հնարավորություն կունենան համտեսել համեղ օրգանական ծիրան և ավանդական հայկական կերակուրներ միաժամանակ վայելելով հայկական ազգագրական պարեր ու երաժշտություն: Փառատոնի ընթացքում շահառու համայնքների երեխաները կներկայացնեն իրենց ձեռքի աշխատանքները: