Սեմինար ներքին վերահսկողության համակարգի վերաբերյալ

Ս.թ. ապրիլի 6-ին կայացավ OASI աջակցությամբ իրականացվող «Օրգանական մրգի արտադրության ընդլայնում օրգանական այգիների կառավարման բարելավման և գյուղացիներին օրգանական գյուղատնտեսական կոոպերատիվի մեջ ընդգրկելու միջոցով» ծրագրի շրջանակներում կազմակերպվող ուսուցումը:

Սեմինարը նախատեսված էր «Օրգանական միրգ արտադրողների» կոոպերատիվի անդամների համար՝ նվիրված «Ներքին վերահսկողության համակարգի առանձնահատկությունները, ներքին տեսուչի կատարած աշխատանքը և դերը» թեմայով:

Շեն-ի մասնագետները ներկայացրել են օրգանական գյուղատնտեսության մեջ կիրառվող խմբային սերտիֆիկացիայի՝ ներքին վերահսկողության առանձնահատկությունները: Բոլոր կոոպերատիվի անդամներին տրամադրվել են գրանցամատյաններ և ներքին ստուգայցի ձևերը: Առաջին ներքին ստուգայցը նախատեսվում է կատարել Շեն-ի մասնագետի հետ:

Սեմինարից հետո կոոպերատիվի անդամներին բաշխվել են սույն ծրագրի շրջանակներում ձեռք բերված բուժանյութերը: Կազմվել է բուժումների գրաֆիկ, համաձայն որի «Ծիրանի այգի» ՍՊԸ մեխանիզատորները նոր տրակտորներով և սրսկիչներով պետք է իրականացնեն բուժումը կոոպերատիվի բոլոր անդամների տնտեսություններում (հաշվապահական փաստաթղթերի հետ մոնիտորինգի ժամանակ կներկայացվի նաև բուժանյութերի բաշխման անհատական թերթիկները)։

Սեմինարը կայացել է Արմավիրի մարզ, գ. Շենիկում, որին մասնակցում էին «Օրգանական միրգ արտադրողների» կոոպերատիվի 15 անդամներ: